ԱՄՆ դեսպանատան մոտ քաղաքացի էր վատացել. նրա կյանքը հաջողվել է փրկել
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, դեսպանատան անվտանգության աշխատակիցները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Քոչարյանը և Արա Ենոքյանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մոտ 10 րոպե բուժօգնութուն էին ցուցաբերում մի քաղաքացու:
Shamshyan.com-ի տեղեկություններով, այդ քաղաքացին երեկվանից ԱՄՆ դեսպանատան մոտ է եղել, ով օտարերկրացի է, ու այսօր առավոտյան դեսպանատան անվտանգության աշխատակիցները նկատել են, որ նրա ինքնազգացողությունը վատացել և ուշաթափվել է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Երեկվանից քաղաքացին գտնվում էր դեսպանատան մոտ. այսօր առավոտյան նկատեցինք, որ տարօրինակ վարքագիծ է դրսևորում, այլ բան էինք մտածում, բայց հետո տեսանք, որ ուշաթափվեց:
Ճիշտն ասած մի քիչ վախեցանք մոտենանք, բայց դեսպանատան անվտանգության աշխատակիցները մոտեցան, սկսեցին օգնություն ցուցաբերել ու երևի հենց իրենք էլ զանգահարեցին շտապօգնություն»: