World News in Armenian

Ռոնալդոն ցանկանում է ստանձնել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը

Բրազիլիայի հավաքականի լեգենդ Ռոնալդոն ցանկանում է ստանձնել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։  Այս մասին գրում է armsport.am-ը՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին: 

Այդ պաշտոնը թափուր կմնա 1․5 տարի հետո՝ Էդնալդո Ռոդրիգեսի հեռանալուց հետո, սակայն ընտրությունները կանցկացվեն մեկ տարի շուտ՝ առաջիկա գարնանը։

Ավելին՝ Ռոնալդոն արդեն իսկ ծրագիր ունի ընտրություններում հաղթելու դեպքում։ Եթե նա դառնա Բրազիլիայի ֆեդերացիայի նախագահ, ապա նրա առաջին նպատակը կլինի Պեպ Գվարդիոլային հրավիրել թիմի գլխավոր մարզիչ:

Հիշեցնենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է առաջիկա ամառ։

Читайте на 123ru.net