World News in Armenian

Արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի. Զախարովա

ՌԴ տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի: Կիևի կողմից նման զենքի կիրառումը արմատապես կփոխի հակամարտության էությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կիևի կողմից մեր տարածքի վրա հարձակվելու համար հեռահար հրթիռների օգտագործումը կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»,- նշել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ առայժմ հայտնի չէ՝ արդյոք այդ արտահոսքերը հիմնվում են պաշտոնական աղբյուրների վրա:

«Մի բան պարզ է, որ Կիևի ռեժիմի պարտությունների ֆոնին նրա արևմտյան հովանավորները խաղադրույք են կատարում Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի առավելագույն էսկալացիայի վրա ՝ փորձելով հասնել պատրանքային նպատակին ՝ «Մոսկվային ռազմավարական պարտություն հասցնել»,-հայտարարել է ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչը:

Читайте на 123ru.net