World News in Armenian

«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց (տեսանյութ)

«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստի ժամանակ ակցիա իրականացրեց ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման:

Նշենք, որ նիստին քննարկվում էր Երևանում հանրային տրանսպորտից օգտվելիս տարբեր խմբերի քաղաքացիների արտոնություններ տրամադրելու հարցը։ Փաթեթը համատեղ ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» և « Հանրապետություն խմբակցությունները։

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ նույն խմբակցության անդամները բարձրացան և կանգնեցին նրա կողքին, նրանց ձեռքին կային պաստառներ՝ «Ո՛չ 300 դրամներին» գրությամբ:

Ավագանու ՔՊ-ական անդամները այս ակցիան անվանեցին շոու։ Մասնավորապես, ավագանու ՔՊ–ական անդամ Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ սակագինը դեռ 8 ամիս առաջ հաստատվել է, ու ինքը չի հասկանում, թե ինչ է հիմա ցանկանում ընդդիմությունը, իսկ այսօր օրակարգում արտոնությունների փաթեթի հարցի քննարկումն է։

Читайте на 123ru.net