Լավրովը մեկնաբանել է Մակրոնի հետ ձեռքսեղմումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռքսեղմումը՝ հայտարարելով, որ ծանոթ մարդկանց բարևելը նորմալ է:
«Սկզբունքորեն, եթե մարդիկ ծանոթ են, եթե նրանց և այն երկրների միջև, որոնք այդ մարդիկ ներկայացնում են, խորը հակասություններ կան, բայց ինչ-որ տեղ այդ մարդիկ հանդիպում են հանրային վայրում, ես կարծում եմ, որ միանգամայն նորմալ է միմյանց բարևելը: Ես կարծում եմ, որ նորմալ չէ, երբ եվրոպացի շատ առաջնորդներ խուսափում են Ռուսաստանի ներկայացուցիչներից, երբ նրանց տեսնում են միջանցքներում, կուլուարներում», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ ։
Հիշեցնենք, որ Լավրովն ու Մակրոնը միմյանց բարևել են «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ: Միջոցառումն անցկացվում է Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-19-ը: