Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
Այս մասին հայտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Գնել Սանոսյանին ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանը: