«Տնային կալանքի գործերը վերաքննիչ դատարանը ստանդարտ ձեւակերպումներով բեկանում է». Աննա Ծառուկյան
Հոկտեմբերի 28-ին վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալու համար, Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը դիմել էր դատարան: Թե աշխատակազմից, թե գրասենյակից պատասխանել էին, որ որոշումը չկա: Փաստաբանի մոտ առաջացել էր ողջամիտ կասկած: Նա հաջորդ օրը, ապա մինչեւ ամսի 31-ը տարբեր ժամերի բազմիցս դիմել էր` որոշման վերաբերյալ տեղեկություն ստանալու: Ի վերջո, հոկտեմբերի 31-ին տեղեկանում է, որ մեղադրողի եւ տուժողի