World News in Armenian

ԵԱ․ Էրիկ Գասպարյանը երկրորդն է մինչև 18 տարեկանների պայքարում

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի 2024 թվականի անհատական առաջնությունը, որի արդյունքներով գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել: Հովհաննիսյանը վաստակել է 8 միավոր և զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը վաստակել է 7 միավոր և մինչև 18 տարեկանների պայքարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Էրիկն առաջնության շրջանակում նաև լրացրել է գրոսմայստերի իր առաջին նորման։

Միջազգային վարպետի իր երկրորդ նորման է լրացրել ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը, որը վաստակել է 6 միավոր։

Ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները՝

Արամ Հակոբյան՝ 7.5 միավոր, Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր, Էրիկ Գասպարյան՝ 7 միավոր, Շանթ Սարգսյան՝ 7 միավոր, Էմին Օհանյան՝ 6.5 միավոր, Գաբրիել Սարգսյան՝ 6.5 միավոր, Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր, Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6 միավոր, Հայկ Երիցյան՝ 6 միավոր, Բենիկ Ագասարով՝ 6 միավոր, Վաչե Հովակիմյան՝ 5.5 միավոր, Դավիթ Գևորգյան՝ 5.5 միավոր, Մանվել Առաքելյան՝ 5.5 միավոր, Կիտի Նադանյան՝ 5 միավոր, Վահան Նալբանդյան՝ 4.5 միավոր, Համլետ Անտոնյան՝ 4.5 միավոր, Հայկ Մաղաքյան՝ 4.5 միավոր, Գագիկ Խաչատրյան՝ 3.5 միավոր:

Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացել է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր: Բելգիացի գրոսմայստեր Դանիել Դարդհան 8.5 միավորով դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Գերմանիայի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Սվանեն եզրափակել է լավագույն եռյակը 8 միավորով:

Читайте на 123ru.net