World News in Armenian

Ալեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանն իր այցն արդյունավետ է գնահատել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Լըն Կընի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել վիետնամական կողմին ջերմ ընդունելության համար և հավելել, որ Վիետնամ կատարած այցը գնահատում է շատ արդյունավետ: Վիետնամի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին այցի համար ու նշել, որ նոր էջ է բացվում երկկողմ հարաբերություններում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ներդրումային հարցերին և ընդգծել, որ չնայած առևտրի աճող տեմպերին՝ դեռևս առկա են չիրացված ռեսուրսներ: Քննարկումների առանցքում են եղել կրթական ոլորտում համագործակցություն սկսելու հարցերը ևս` հիմնված պատմական հաջողված փորձի վրա:

Читайте на 123ru.net