«Չեն մարսելու. ուսանողների հետ շփումներից տեղյակ եմ՝ չեն պատրաստվում սուսուփուս Բրյուսովի շենքից դուրս գալ». Ցոլակ Ակոպյան
Երեկվանից մամուլը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին հրահանգել է, որ մինչև 2025 թվականի գարուն ազատեն Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շենքը։ Գրեթե երկու տարի առաջ բուհը Մանկավարժական համալսարանի հետ միավորելու որոշում էր կայացվել։ Ըստ այդ որոշման, այս բուհերին կմիավորվի նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։