World News in Armenian

ՆԳՆ-ին կից Կանանց խորհրդի հանդիպմանը կին պարեկները խոսել են ծառայությունն ընտրելու մոտիվացիայի մասին (տեսանյութ)

ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հերթական հանդիպման շրջանակում նոյեմբերի 20-ին Գյումրիում էին Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների կին ծառայողները։

Ամփոփելով նախորդ հանդիպմանը կին պարեկների բարձրացրած հարցերի և առաջարկությունների հավաքագրման ուղղությամբ իրականացված աշխատանքը՝ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հետաքրքրվել է ներդրված լուծումների արդյունքներով։

Արթուր Խուդինյանը, ընդգծելով քաղաքացու և ոստիկանի միջև արդյունավետ հաղորդակցության կարևորությունը, խոսել է հանրային անվտանգության և վստահության ամրապնդման ուղղությամբ նախարարության որդեգրած քաղաքականության մասին։

Անդրադառնալով ոստիկանության ծառայողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջների և հիվանդությունների ցանկի վերանայմանը՝ ՆԳՆ Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանն ընդգծել է, որ փոփոխություններն իրականացվել են՝ հաշվի առնելով ինչպես ծառայության ժամանակ, այնպես էլ կադրերի ընդունելության գործընթացում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրներ։

Պարեկային ծառայությունում նախատեսվող ընդունելության իրազեկման աշխատանքներում Նատալի Սահակյանը կարևորել է թե՛ կին, թե՛ տղամարդ պարեկների ներգրավվածությունն ու ծառայությունով հետաքրքրված անձանց հետ ակտիվ աշխատանքը։

Հանդիպմանը կին պարեկները խոսել են ծառայությունն ընտրելու մոտիվացիայի մասին, կիսվել աշխատանքի ընթացքում հանդիպած որոշ դժվարություններով ու դրանց հաղթահարման փորձով։

Քննարկվել են նաև կարիերայի առաջխաղացման, վերապատրաստումների շարունակականության, փորձի փոխանակման և այլ հարցեր։

Հանդիպման ընթացքում ծառայողների կողմից մատնանշված խնդիրներն ու առաջարկությունները հավաքագրվել են՝ հստակ գործիքակազմերի ներդրմամբ ծառայության որակն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով։

Читайте на 123ru.net