World News in Armenian

Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են Ազգային ժողով

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով խորհրդարան են այցելել Երևանի և Տավուշի մարզի դպրոցների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Տավուշի մարզի Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտները հանդիպել են պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։ Հանդիպման առանցքում են եղել Դիլիջանի դպրոցներում իրականացվող կրթական պիլոտային ծրագրերին վերաբերող հարցեր:

Արտաքին քաղաքականության, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատգամավոր Գայանե Եղիազարյանը խոսել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ։

Անդրադարձ է եղել նաև առկա բնապահպանական խնդիրներին, օդի աղտոտվածությանը, տրանսպորտին եւ աղբահանությանը վերաբերող հարցերին:

Այցելուները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, թանգարանում և գրադարանում։

Читайте на 123ru.net