Ուկրաինայից վերադարձվել է Կուրսկի մարզի 46 բնակիչ
Այսօր ուկրաինական կողմի հետ բանակցային գործընթացի արդյունքում Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձել Կուրսկի մարզի 46 բնակիչ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նրանք ուկրաինական զինված ուժերի կողմից դուրս են բերվել Կուրսկի մարզի տարածքից՝ օգոստոսին Կուրսկի մարզի վրա զինված հարձակումից հետո:
Ռուսաստան վերադարձած քաղաքացիների թվում կա 12 երեխա, այդ թվում՝ մեկը նորածին, մեկը՝ մինչև 3 տարեկան, ինչպես նաև սայլակով հաշմանդամ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հատուկ շնորհակալությունն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: