World News in Armenian

Նորվեգիայում ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակցին կասկածում են ՌԴ-ի և Իրանի օգտին լրտեսության համար

Նորվեգիայում ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակցին կասկածում են Ռուսաստանի և Իրանի օգտին լրտեսության համար, հայտնել է Նորվեգիայի անվտանգության ոստիկանության ներկայացուցիչը, փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ը։

20-ն անց նորվեգացի կասկածյալին ձերբակալել են իր տանը։ Նրա մոտից առգրավվել է «մեծ քանակությամբ» թվային նյութեր։

Երիտասարդի փաստաբան Ջոն Քրիստիան Էլդենը հայտնել է, որ իր պաշտպանյալը կապ է ունեցել Ռուսաստանի և Իրանի հետախուզության պաշտոնյաների հետ:

«Նա ինքն է խոսել Ռուսաստանի և Իրանի հետախուզական ծառայությունների հետ իր շփումների մասին, սակայն պարզ չէ, թե արդյոք նա ուներ գաղտնի տեղեկություններ, որոնք կարող են նշանակել, որ իր դեմ կարող են կիրառվել հակալրտեսական օրենքներ։ Հետագա քննությունը ցույց կտա՝ նա մեղավոր է հանցագործության համար, թե ոչ»,- ասել է փաստաբանը։

Читайте на 123ru.net