Թրամփը կորցնելու ոչինչ չունի. Նա ուզում է արժանանալ Նոբելյան մրցանակի. Սուրեն Սարգսյան
«Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունների, ուկրաինական և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա» թեմայով աշխատաժողովի ժամանակ քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ ուկրաինական և իրանական ուղղությունները Թրամփի վարչակազմի համար կարևոր են լինելու, դրանք նաև Հայաստանի համար են կարևոր, քանի որ անուղղակի ազդեցություն են ունենալու: