World News in Armenian

Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)

Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը․

«Բոլոր վերջին նշանակվածները, սկսած գլխավոր դատախազից ու արտաքին հետախուզության ղեկավարից, ուղղակիորեն կապված են Փաշինյանի ընտանիքի հետ, Աննա Հակոբյանի մտերիմներն են։ Եթե պահը գա, Փաշինյանի առաջ պահանջ դրվի ճամպրուկները կապելու, Փաշինյանն այդ դեպքում իշխանությունը կփոխանցի կնոջը։ Եթե ճնշումներ լինեն դրսից, այդպես կանի։

Թրամփի համար ցանկալի կլինի, որ Հայաստանի իշխանությունը փոխվի։ Իսկ այս նշանակումներով Փաշինյանը մեսիջ է հղում Վաշինգտոն, որ պաշտոնի եմ նշանակում արևմտյան կրթությամբ ու հակառուս մարդկանց։ Փաշինյանը, եթե մեսիջ պետք է ուղարկեր Մոսկվային, առաջինը ճիշտ կադրային նշանակումները պիտի լինեին»,- նշել է փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Читайте на 123ru.net