Նախագահի ուղիղ ընտրություն Վրաստանում այլևս չի լինի
Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոր խորհրդարանի առաջին նիստից, այսինքն՝ նոյեմբերի 25-ից հետո՝ 45 օրվա ընթացքում:
Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Վրաստանի վերջին նախագահը, որն ընտրվել է ուղիղ քվեարկությամբ: Հաջորդ նախագահին ընտրելու է ընտրիչների կոլեգիան։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կայացան այս տարվա հոկտեմբերի 26-ին: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթեց է ձայների 53,93 տոկոսով: