Ադրբեջանին առաջարկել ենք սահմանազատված հատվածներից հանել ԵՄ դիտորդներին․ Փաշինյան
Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ՝ այդ կարգավորումը անել սահմանազատված հատվածների նկատմամբ: Սահմանում, որը սահմանազատված է, օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք ուղղակի չկա:
Հանրայինի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով Փաշինյանն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդներին հեռացնելու՝ Բաքվի պահանջին։