World News in Armenian

Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը, նախօրեին չի կայացել։ Նախապես չեն էլ ասել, ինչպես անում են սովորաբար։

Սա ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է տվել, որ Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում: Եվ հիմա վերջին պաշտոնանկություններից հետո է միանձնյա որոշում, թե ում նշանակի, իսկ մեկ ամիս առաջ թատրոն էր խաղում` արդարադատության նախարարի հետ կապված` առաջադրումներ, ծրագրեր, քվեարկություն:

ՔՊ-ականներից շատերը մամուլից կամ հրամանագրերից են իմանում նշանակում-ազատումների մասին։ Բացատրում են, որ արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ` Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ բոլորդ անպիտան եք, առանց իմ կամքի ու միջնորդության անկարող եք որեւէ հարց լուծել»:

Մանրամասները՝ այստեղ:

Читайте на 123ru.net