World News in Armenian

Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալ յանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Ըստ առկա տեղեկությունների, մանդատը վայր կդնի նաև Հովիկ Աղազարյանը: Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե ով (ովքեր) կփոխարինի մանդատազուրկ պատգամավորին (պատգամավորներին):
 
Նշվում է, որ ցուցակում հաջորդը Աշոտ Մնացականյանն է: Սակայն ԿԸՀ կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Մնացականյանը ինքնաբացարկ է ներկայացրել դեռևս անցած տարի, և ԿԸՀ 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Մնացականյանի գրանցումը, որպես պատգամավորության թեկնածու, ուժը կորցրած է ճանաչվել:
 
Ըստ այդմ, հաջորդ թեկնածուներն են վարչապետի խորհրդական Ալեքսանդր Ավետիսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը, Արշակ Օրդուխանյանը: Կվերցնի, արդյոք, նրանցից որևէ մեկը մանդատը, թե ինքնաբացարկ կներկայացնի, պարզ կդառնա առաջիկա օրերին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Читайте на 123ru.net