World News in Armenian

Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մասին

Վինիսիուս Ժունիորը համարվում էր «Ոսկե գնդակի» ֆավորիտը, սակայն Ռոդրին արժանացավ այս մրցանակին։

Վերջերս «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը մի շարք հարցազրույցներ է տվել։ Վերջիններից մեկում Ռոդրին խոսել է Վինիսիուսի մասին.

«Կարծում եմ՝ Վինիսիուս Ժունիորը խելացի տղա է, և ժամանակի ընթացքում նա կհասկանա, որ որքան մեծ ուշադրություն դարձնի խաղադաշտին, այնքան լավ։ Ինչպես բոլորը, նա էլ շատ բան ունի բարելավելու խաղադաշտում և դրանից դուրս: Նա երիտասարդ է, և ես վստահ եմ, որ մարդիկ նրան ճիշտ խորհուրդ կտան, հատկապես «Ռեալում», - ասել է Ռոդրին:

Նեյմարը սոցիալական ցանցերում արձագանքել է Ռոդրիի խոսքերին.

«Այժմ նա դարձել է շատախոս»,- գրել է Նեյմարը՝ պաշտպանելով Վինիսիուսին։

Читайте на 123ru.net