World News in Armenian

Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով

Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի (Angelicum) Քահանայապետական համալսարանում, նոյեմբերի 18-19-ին տեղի ունեցավ «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական. Սրբատեղիների պահպանումը՝ համատեղ քրիստոնեական առաքելության համար» խորագրով գիտաժողովը: Սուրբ Աթոռի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչութլան և Angelicum համալսարանի Էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված միջոցառումը հովանավորվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Ս․ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման և Մշակույթի և կրթության բաժինների կողմից: 

Քննարկումների ընթացքում մասնակիցները ընդգծեցին, որ այդ սրբավայրերի պահպանումը ոչ միայն կենսական նշանակություն ունի հայոց ժառանգության համար, այլև վճռորոշ է խաղաղ և միասնական համակեցության համար՝ և՛ աշխարհի բոլոր քրիստոնյաների, և՛ ողջ մարդկության։

Читайте на 123ru.net