«Սպանդանոց չկա, բայց ինձ ուզում են և՛ տուգանել, և՛ անասուններիս միսը տանել՝ այրելու»․ ահազանգ Թավշուտի բնակչից
Քիչ առաջ Aravot.am-ի խմբագրություն էր ահազանգել Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի բնակիչ 39-ամյա Արմեն Հարությունյանը՝ դժգոհելով, որ թեև Շիրակի մարզի սպանդանոցներից որևէ մեկը չի գործում, բայց իրեն փորձում են վարչական տուգանքի ենթարկել՝ ոչ սպանդանոցային միս իրացնելու համար։ «Ես իմ երկու կովին և երինջին հարկադիր մորթի եմ ենթարկել, բանկում վարկ ունեմ, ստիպված անասուններիս միսն եմ վաճառում,