Որքա՜ն տարբեր կարող են լինել սերնդակիցները. «Հայացք Երևանից»
Ամեն անգամ Ղարաբաղ այցելելիս՝ միշտ վստահ եմ եղել, որ այս լեռները, հողը, բնությունը, այս երկինքն ու երկիրը միշտ հայկական են մնալու։ 2010 թվականի հոկտեմբերին, Լրագրողների համահայկական համաժողովի ընթացքում, մեզ առաջնագիծ տարան։ Չդադարող հրետակոծությունների եւ անհաստատ խաղաղության ժամանակներ էին, եւ առաջնագիծը մեզ համար արգելված վայր էր, ուր քիչ հեռվում թշնամու դիտակետներն էին։ Թշնամին նույն թշնամին էր,