World News in Armenian

Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը հասկանում է, որ արքայական ակումբի հարձակման ձախ եզրն անվերապահորեն պատկանում է հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Սակայն «Լեգանես»-ի հետ հանդիպմանը նա կարող է հանգստանալ միջազգային դադարից հետո։

«Լեգանես» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 24-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Читайте на 123ru.net