World News in Armenian

Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը:

«Որպես հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած զրույցի շարունակություն՝ առարկայորեն քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա: Հաշվի առնելով դա ՝ շփումներ կանցկացվեն պրոֆիլային գերատեսչությունների գծով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ պետությունների ղեկավարներն անդրադարձել են մի շարք միջազգային թեմաների:

Читайте на 123ru.net