Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Դիմիտրով գյուղ տանող հատվածում բախվել են «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Toyota»-ն հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և հայտնվել գազատար խողովակի տակ։
Վթարի հետևանքով 3 անձ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «Opel»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան էլ երեկ էր գնել։