World News in Armenian

ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգում կլինի տաջիկա-աֆղանական սահմանի կահավորման հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք նիստում կընդունի տաջիկա-աֆղանական սահմանի բարեկարգման ծրագիրը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այս տարի Հավաքական անվտանգության խորհրդում կընդունվի շատ կարևոր փաստաթուղթ՝ տաջիկա-աֆղանական սահմանի բարեկարգման նպատակային միջպետական ծրագիրը, քանի որ աֆղանական թեմատիկան ՀԱՊԿ գործունեության ակտուալ ուղղություններից մեկն է»,- ասել է Տասմագամբետովը:

Читайте на 123ru.net