80-129. Հայաստանի Բասկետբոլի հավաքականը զիջեց Ավստրիայի ընտրանուն
Հայաստանի Բասկետբոլի հավաքականը Երևանում 80-129 հաշվով պարտվեց Ավստրիայի ընտրանուն:
Այսպիսով, Հայաստանը կորցրեց նախաորակավորման խմբից 1-ին տեղից դուրս գալու շանսերը, սակայն պահպանվում է 2-րդ տեղից անցնելու հնարավորությունը:
Խաղին մասնակցեցին Հայաստանի հավաքականի բոլոր 12 բասկետբոլիստները, որոնցից 8-ը վաստակեցին միավորներ:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին` արտագնա խաղում մրցելով Ալբանիայի հետ: