Ֆերստապենը՝ «Ֆորմուլա 1»-ի 2024 թվականի չեմպիոն
Մաքս Ֆերստապենը Լաս Վեգասի Գրան պրիում զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ առաջ անցնելով տիտղոսի համար մրցակից Լանդո Նորիսից, ով զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Ֆերստապենն այժմ ունի 64 միավոր և մինչև 2024 թվականի մրցաշրջանի ավարտը մնացել է երկու մրցարշավային շաբաթ․ այսպիսով նա անհասանելի դարձավ մրցակիցների համար:
27-ամյա հոլանդացին, որը ներկայացնում է Red Bull թիմը, նվաճեց իր 4-րդ թագավորական մրցարշավի տիտղոսը և մտավ պատմության մեջ որպես վարորդ, ով դարձավ նույն թիմի բազմակի գավաթակիր։
Ֆերստապենը դարձավ Ֆորմուլա 1-ի վեցերորդ ավտոարաշավորդը՝ տիտղոսների քանակով։ Նա նաև հինգերորդ ավտոարշավորդն է, ով անընդմեջ նվաճում է չորս չեմպիոնություն՝ միանալով Միխայել Շումախերին, Լյուիս Հեմիլթոնին, Սեբաստիան Ֆետելին և Խուան Մանուել Ֆանխիոյին։