Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times
ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կհանգեցնի ամերիկյան բանակից բոլոր տրանսգենդեր զինվորականների հեռացմանը:Այս մասին հայտնում է բրիտանական The Times օրաթերթը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած սեփական աղբյուրները։
«Դոնալդ Թրամփը նախատեսում է գործադիր հրաման արձակել, որը կհանգեցնի ԱՄՆ բանակից բոլոր տրանսգենդերների հեռացմանը։ Հրամանը կարող է տրվել նրա՝ Սպիտակ տուն վերադառնալու հենց առաջին օրը՝ հունվարի 20-ին», - գրում է թերթը։
Հրատարակությունը նշում է, որ այս պահին ԱՄՆ զինված ուժերում տարբեր, այդ թվում՝ բարձր պաշտոններում ծառայում է մոտ 15,000 տրանսգենդեր։ Սակայն հանրապետական նախագահը մտադիր է բժշկական ստուգումների արդյունքներով նրանց զրկել ուսադիրներից՝ որպես ծառայության համար ոչ պիտանի։