World News in Armenian

Վիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա

Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի շենքի վրա, հայտնում է տեղական Delfi պորտալը։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու և երկու ուղևոր։ Հայտնի է, որ առնվազն մեկ օդաչու ողջ է մնացել, նրան դուրս են բերել օդաչուների խցիկից և հանձնել բժիշկներին։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է DHL-ին։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 5։31-ին (Երևանի ժամանակով 7։31-ին), պատճառները դեռ պարզված չեն։

Միջադեպի վայրին հարող ճանապարհի մի հատվածը արգելափակված է։

Լիտվական LRT հեռուստաընկերությունը հայտնում է, որ ինքնաթիռը թռչում էր Լայպցիգից և կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ։ Հայտնի չէ, թե ինչ բեռ է գտնվում օդանավում։

Читайте на 123ru.net