Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության
Մթնոլորտային օդի պահպանությաննորմերիվերահսկողության ընթացքում Երևան քաղաքի Ս.Փարաջանով փ.8 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրվել են խախտումներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
Մասնավորապես՝ շինհրապարակից դուրս եկող, հիմնահող տեղափոխող բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով։
«HOWO» մակնիշի բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության։