World News in Armenian

Ամորիմը ՄՅՈւ-ի՝ 21-րդ դարի ռեկորդակիր

Ռուբեն Ամորիմը դարձել է ժամանակակից պատմության մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը։

Կիրակի օրը «Յունայթեդը» պորտուգալացու գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց՝ ոչ-ոքի խաղալով «Իպսվիչի» հետ (1:1):

Ամորիմը թիմի ամենաերիտասարդ մարզիչն է 1969 թվականից ի վեր (39 տարեկան 302 օրական): 55 տարի առաջ Վիլֆ ՄակԳինեսն իր առաջին հանդիպումն անցկացրեց որպես մարզիչ՝ 31 տարեկան 288 օրական հասակում:

Ռուբեն Ամորիմը փոխարինեց «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված Էրիկ տեն Հագին: Լիսաբոնի «Սպորտինգի» նախկին մարզչի պայմանագիրն անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Читайте на 123ru.net