Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգումից հետո կասեցվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում գործող «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Լաբորատոր փորձաքննությունը բացահայտել է «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակի անհամապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Հիմնական խախտումները վերաբերել են յուղի ճարպաթթուների կազմի անհամապատասխանություններին:
Արտադրանքի իրացումն արգելվել է, տրվել է շուկայից ապրանքի հետկանչի և ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր, սահմանվել է խախտումների շտկման վերջնաժամկետ:
Հանձնարարականների չկատարումը կառաջացնի վարչական պատասխանատվություն։