World News in Armenian

Ղարիբաշվիլին և Գամսախուրդիան չեն դիտարկվում նախագահի պաշտոնի համար. «Վրացական երազանք»-ը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հերթել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ երկրի նախագահի պաշտոնում դիտարկվում է երկու թեկնածու՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, ինչպես նաև երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան:

Ինչպես գրում է interpressnews.ge կայքը, Մդինարաձեն ասել է, որ թիմը պայմանավորվել է այլ անձի շուրջ։

«Ղարիբաշվիլին լավ նախագահ կլիներ, բայց չի լինի, քանի որ թիմը պայմանավորվել է այլ անձի շուրջ»,- ասել է Մդինարաձեն՝ ընդգծելով, որ Գամսախուրդիան նույնպես նախագահի թեկնածու չի համարվում։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներին առաջարկել է նախագահական հաջորդ ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 14-ին, իսկ պետության նոր ղեկավարի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ 

«Ես առաջարկում եմ Վրաստանում հաջորդ նախագահական ընտրություններն անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի 14-ին: Ըստ այդմ, մեր օրենսդրության հիման վրա երդմնակալությունը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 29-ին»,- ասել է Պապուաշվիլին խորհրդարանի բյուրոյի նիստում։

Վրաստանում առաջին անգամ նախագահն ընտրվելու է անուղղակի եղանակով՝ ընտրական կոլեգիայի կողմից

Читайте на 123ru.net