World News in Armenian

Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

112 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը: Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը մահկանացուն կնքել է Սաութպորտի ծերանոցում, որտեղ ապրում էր: Այս մասին հաղորդում է bbc.com-ը:

Նրա ընտանիքը հայտնել է, որ նրա վերջին օրը լցված է եղել երաժշտությամբ և սիրով:

Թինիսվուդը 2024 թվականի ապրիլին Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդը:

Մինչ այս աշխարհի ամենատարեց մարդը Խուան Վիսենտե Պերես Մորան էր, որը մահացավ 114 տարեկան հասակում այս տարի:

Читайте на 123ru.net