World News in Armenian

Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ները հրկիզել է Նոր Արեշի հայտնի գարեջրատան սեփականատիրոջ որդին

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության աշխատակիցները պարզել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի 1-ին հարկի ավտոտնակում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողի ինքնությունը:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրկիզողը Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Գաբրիելյանն է, որը նշված փողոցի բնակիչ է և Նոր Արեշում հայտնի գարեջրատներց մեկի սեփականատիրոջ որդին: Գաբրիելյանն այս տարի ևս մեկ սկանդալի մեջ էր հայտնել. հուլիսի 9-ին Երևանում Էրեբունի փողոցում «Քաղաքացիացական պայմանագիր» կուսակցության մոտ կրակել և հրազենային վնասվածք էր պատճառել Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ին:

Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 03։15-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում: «Lexus» մակնիշի ավտոմեքենաներից մեկն այրվել էր ամբողջությամբ, մյուսը՝ դարձել ոչ շահագործելի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենաները պատկանում են Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վարորդին:

Читайте на 123ru.net