Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել էր, որ բրիտանացի դիվանագետ Ուիլքս Պրայորը, որը փոխարինել է օգոստոսին Ռուսաստանի Դաշնությունից վտարված բրիտանական հետախուզության սպաներին, նույնպես զրկվել է հավատարմագրումից և պետք է երկու օրվա ընթացքում հեռանա Ռուսաստանի Դաշնությունից։