World News in Armenian

Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նեղսրտել է իր թիմակիցներից. պատճառն իր մտերիմ ընկերոջ՝ Նարեկ Զեյնալյանի պատգամավորական մանդատը վայր դնելու պահանջն է Փաշինյանի կողմից:

Հիշեցնենք, որ իր ելույթի ժամանակ Զեյնալյանը կոպիտ ձևով կշտամբեց ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ ասելով նրան. «Դուք խոսում եք Ազգային ժողովի պատգամավորների հետ, Ձեր կաբինետում չեք և Ձեր ենթակաների հետ չեք խոսում։ Ես չեմ կարողանում ընկալել՝ որն է ավելի վատ՝ հասկանալով որտեղ եք գտնվում և նման ոճո՞վ եք խոսում պատգամավորների հետ, թե՞ հակառակը»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արարատ Միրզոյանը թիմակիցների հետ զրույցում ասել է, որ անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ, Միրզոյանի պնդմամբ՝ վերջինս զուսպ անձնավորություն է, և պետք չէր նրան զրկել մանդատից, քանի որ կան այլ պատգամավորներ, ովքեր խայտառակ միջադեպերի կենտրոնում են հայտնվել, բայց Փաշինյանը նրանց հանդեպ բարեհաճ է գտնվում ու չի պատժում: Բանն այն է, որ Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է, ու հիմա Փաշինյանի՝ Զեյնալյանին մանդատից զրկելու հարցը խիստ վրդովվեցրել է նրան, ինչի մասին արտահայտվել է նաև վարչության անդամների մոտ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԳՆ՝ պարզելու, թե ինչպես է Արարատ Միրզոյանը վերաբերում Նարեկ Զեյնալյանի պաշտոնանկությանը: ԱԳՆ-ից, սակայն, հրաժարվեցին հարցին պատասխանելուց՝ պատճառաբանելով, թե այն տեղեկություն պարզելու նպատակով չէ, այլ գնահատականի, որը չեն կարող տալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Читайте на 123ru.net