Պետք է ռուսական գազը «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ
Նոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական հեղուկացված բնական գազը դուրս մղել եվրոպական շուկայից, ինչը ենթադրաբար պետք է նվազեցնի էներգակիրների գները։
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել կառույցի վերընտրված նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի ծրագիրը Եվրախորհրդարանի նիստում, որի մասնակիցները պետք է հաստատեն նոր եվրահանձնակատարներին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է ռուսական բնական գազը «վռնդենք» եվրոպական շուկայից և մեծ ներդրումներ կատարենք կանաչ էներգիայի մեջ՝ մեր արդյունաբերության և սպառողների համար գներն իջեցնելու համար», - ասել է նա: