Խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, ոչ մի հարց չի քննարկվելու իմ մասով. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե խմբակցությունում քննարկվելու է իր հետ կապված որևէ հարց:
«Ես խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, մյուսների հետ ևս նման խնդիր չկա, որ քննարկվի: Նման հարց գոյություն չունի»,- ասաց Նազարյանը:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։