Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում. Հետք
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և «Հետք»-ը։ Այս ընկերությունների թիկունքում են երկրում ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի և անհայտ գործարարներ։ 2022 թվականից ի վեր միլիարդավոր դոլարների ոսկի է ներկրվել Հայաստան, սակայն այն երկրում չի մնում. աննախադեպ են նաև դեպի ԱՄԷ արտահանման ծավալները։