Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել
Բանաձևն ԱԷՄԳ-ից պահանջում է մինչև 2025 թ. գարուն «համապարփակ» զեկույց պատրաստել Իրանի վերաբերյալ։ ԱԷՄԳ-ն Իրանին կոչ է արել «տեխնիկապես արժանահավատ բացատրություններ» տրամադրել Թեհրանի մերձակայքում գտնվող Վարամին և Թուրկուզաբադ օբյեկտներում վերամշակված ուրանի մասնիկների առկայության մասին: