World News in Armenian

Յամալը՝ Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը ճանաչվել է Golden Boy մրցանակի դափնեկիր, որը տրվում է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ 

2024 թվականին Յամալը դարձավ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմերի անբաժանելի մասը։

Հավաքականի հետ ֆուտբոլիստը հաղթել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ 7 խաղում դարձել է գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Յամալը 16 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Մրցանակի նախորդ դափնեկիրը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն է, իսկ նրանից երկու տարի առաջ մրցանակը ստացել էին «Բարսելոնայի» ներկայացուցիչները։ Խոսքը Գավիի (2022) և Պեդրիի (2021) մասին է։ 2020 թվականի մրցանակին արժանացել էր Էրլինգ Հոլանդը։

Читайте на 123ru.net