«Դարդն ապրածը կիմանա կողքինի ցավը․ շատ լավ եմ զգում արցախցիների տառապանքն էլ, մտածմունքն էլ». «Ա1+»
«Ա1+». «Մարտունի, Բարում, Բարսում, Օրջոնոկիձե, Սպիտակաշեն, Սալեր, Չարդախլու, Ջագիր և հայկական մի շարք այլ գյուղերի բնակիչներն իրենց պապական հողերից արտաքսվել են սումգայիթյան ոճրագործությունից հետո,- պատմում է ջագիրցի Արաքսյա Հարությունյանը։ «Մեր գյուղը Ջագիրն էր։ 16 տարեկան էի, երբ ամուսնացա ու տեղափոխվեցի Հայաստան, սակայն իմ հիշողություններից երբեք չեն ջնջվել այդ սարսափելի իրադարձությունները։ Հայրս այդ դարդից կուրացավ ու