Եվրախորհրդարանը հավանություն է տվել Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ բանաձևին
Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել են բանաձև, որով կոչ է արվում մեծացնել հեռահար հրթիռների և մարտական ինքնաթիռների մատակարարումները Կիևին, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը: