«Միասինը» ՔԿ-ից պահանջում է Փաշինյանի և Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցել
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ՀՀ քննչական կոմիտե առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի։ Տեղեկությունը հայտնում է համակարգող խորհուրդը։