Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է
Կոնվերս Բանկն արժանացել է VISA միջազգային համակարգի «Innovation of the year» պատվավոր մրցանակին: Այն Բանկին է հանձնվել նոյեմբերի 22-ին՝ Visa Cashless Forum-ի շրջանակում: Անվանակարգում հաղթողը որոշվել է այնպիսի չափորոշիչների հիման վրա, ինչպիսիք են նորարարական, թվային պրոդուկտների, ծառայությունների մշակումն ու ներդրումը: