«Ամեն տարի ասում են, որ մինչեւ տարվա վերջ կկնքվի խաղաղության պայմանագիր: Ու ամեն տարին ավարտվում է եւ պարզվում է, որ խաղաղության պայմանագիրը չի կնքվում». Էդգար Ղազարյան
Հայաստանի վերացումը Ալիեւի հիմնական պահանջն է, որովհետեւ նրա նպատակը Հայաստանի հետ հարաբերություններ, բարեկամություն հաստատելը չէ: Դա հասկանալու համար պետք է նայել Իլհամ Ալիեւի 2024 թ. նոյեմբերի 8-ին Բաքվում ունեցած ուղերձը, որով նա դիմում է Ադրբեջանի ժողովրդին եւ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին խոսելիս 11 անգամ գործածում է «թշնամի» եզրույթը: Պարզ է, չէ՞, որ եթե նա թշնամաբար է տրամադրված, ո՞նց կարող է այդ պետության հետ, որն ինքը թշնամի է համարում, կնքի բարեկամության, խաղաղության, համերաշխության, համագործակցության պայմանագիր: Դա բացառվում է: